Մշտադիտարկման աշխատանքներ հայոց թագավորանիստ քաղաքի տարածքում

31 Մայիս 2023

  • 9

Մշտադիտարկման աշխատանքներ հայոց թագավորանիստ քաղաքի տարածքում

Այդ տարածքում է գտնվում հասարարական բաղնիքի պեղված հատվածը:Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել հնավայրի 1-ին բլուրի տարածքում, կատարել լուսանկարահանման աշխատանքներ։Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է  (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում:ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»:1967 թ. Փոքր Վեդի գյուղի տարածքում հայտնաբերված լատիներեն երկու արձանագրությունները նպաստեցեցին մայրաքաղաքի հնագիտական ուսումնասիրությանը:1970 թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները (ղեկավարներ` Բ. Առաքելյան`1970-1986 թթ., Ժ. Խաչատրյան`1986 թ -ից)։ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի հնագիտական արշավախումբը վերջին տարիներին (2011–2013 թթ.) շարունակել է պեղումները քաղաքատեղիի հյուսիսարևմտյան տեղամասում)։Հնագիտական աշխատանքները շարունակվում են , ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության թույլտվությամբ ամեն տարի այստեղ պեղումներ են իրականացվում (հնագիտական արշավախմբի ղեկավար պ.գ.թ. Մ. Զարդարյան):Տարբեր տարիներին կատարված պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ: Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ:Արտաշատը  հին Հայաստանի դրամահատության կենտրոններից էր: Ներքին շուկայում շրջանառության մեջ էին ինչպես տեղում հատված, այնպես էլ` օտարերկրյա դրամներ: Գտնվել են Հայոց թագավորներ Տիգրան II-ի, Արտավազդ II-ի, Տիգրան III-ի, հարևան երկրների` սելևկյան, պարսկական, կապադովկյան, պոնտական, հռոմեական մ. թ. ա. II – մ. թ. I դդ. արծաթյա և պղնձյա դրամներ:

Այդ տարածքում է գտնվում հասարարական բաղնիքի պեղված հատվածը:

Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել հնավայրի 1-ին բլուրի տարածքում, կատարել լուսանկարահանման աշխատանքներ։

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է  (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում:

ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»:
1967 թ. Փոքր Վեդի գյուղի տարածքում հայտնաբերված լատիներեն երկու արձանագրությունները նպաստեցեցին մայրաքաղաքի հնագիտական ուսումնասիրությանը:

1970 թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները (ղեկավարներ` Բ. Առաքելյան`1970-1986 թթ., Ժ. Խաչատրյան`1986 թ -ից)։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի հնագիտական արշավախումբը վերջին տարիներին (2011–2013 թթ.) շարունակել է պեղումները քաղաքատեղիի հյուսիսարևմտյան տեղամասում)։

Հնագիտական աշխատանքները շարունակվում են , ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության թույլտվությամբ ամեն տարի այստեղ պեղումներ են իրականացվում (հնագիտական արշավախմբի ղեկավար պ.գ.թ. Մ. Զարդարյան):

Տարբեր տարիներին կատարված պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ: Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ:

Արտաշատը  հին Հայաստանի դրամահատության կենտրոններից էր: Ներքին շուկայում շրջանառության մեջ էին ինչպես տեղում հատված, այնպես էլ` օտարերկրյա դրամներ: Գտնվել են Հայոց թագավորներ Տիգրան II-ի, Արտավազդ II-ի, Տիգրան III-ի, հարևան երկրների` սելևկյան, պարսկական, կապադովկյան, պոնտական, հռոմեական մ. թ. ա. II – մ. թ. I դդ. արծաթյա և պղնձյա դրամներ:




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ