Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին «Ամբերդ» մուտքն ազատ է

16 Օգոստոս 2024

  • 15

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին «Ամբերդ» մուտքն ազատ է

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ  «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը  ՀՀ  քաղաքացիների  համար սահմանել  է անվճար։Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը ավանդաբար համարվում է Ամբերդի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու ուխտի օր։Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:Սուրբ Պատարագի ավարտից հետո՝ ժամը 11:30-ին «Տոնացույց» ժողովրդական թատրոնի և «Ուջան-Կարոտ»  ազգային ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ տեղի  կունենա տոնախմբում՝ ըստ օրվա ժողովրդական սովորությունների, ազգային երգերով, խաղիկներով ու պարերով։ Ներկաներին կբաժանվի օրհնված խաղող և կաթնահունց գաթաներ։Երեկոյան ժամերգությունից  հետո՝ ժամը 17:00-ին եկեղեցու սպասավորներ ներկաներին կբաժանեն օրհնված խաղող, կաթնահունց գաթաներ։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ  «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը  ՀՀ  քաղաքացիների  համար սահմանել  է անվճար։

Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը ավանդաբար համարվում է Ամբերդի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու ուխտի օր։

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Սուրբ Պատարագի ավարտից հետո՝ ժամը 11:30-ին «Տոնացույց» ժողովրդական թատրոնի և «Ուջան-Կարոտ»  ազգային ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ տեղի  կունենա տոնախմբում՝ ըստ օրվա ժողովրդական սովորությունների, ազգային երգերով, խաղիկներով ու պարերով։ Ներկաներին կբաժանվի օրհնված խաղող և կաթնահունց գաթաներ։

Երեկոյան ժամերգությունից  հետո՝ ժամը 17:00-ին եկեղեցու սպասավորներ ներկաներին կբաժանեն օրհնված խաղող, կաթնահունց գաթաներ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ