Գհուկի վանք

20 Հուլիս 2023

  • 17

Գհուկի վանք

Եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում կողք-կողքի շարված են մի քանի խաչքարերի պատվանդաններ: Շրջակայքում կան ամբողջական և կոտրված խաչքարեր:Հուշարձանից կես կիլոմետր հյուսի-սարևելք, սարալանջի վրա գտնվում է վանքի գերեզմանոցը, որտեղ նշմարվում են շինության (հավանաբար մատուռի) մնացորդներ:Գհուկի եկեղեցին առանձնանում է չափազանց հարուստ վիմագիր արձանագրություններով, որոնք փորագրված են եկեղեցու ներսի բոլոր պատերին, որմնամույթերի կողերին, ավանդատների մուտքերի վերնամասերում, որոնց թիվը հասնում է մոտ երեք տասնյակի:Գհուկի վանքը հայկական հուշարձաններից ամենաքիչ ուսումնասիրվածներից է: Մատենագիտության մեջ հուշարձանի մասին հիշատակություններ չկան, թեև ժամանակին բավական մեծ վանք է եղել, ունեցել է վանական միաբանություն:Հիմնական գրականությանԱռաքելյան Բ., Կարախանյան Գ., Գառնի III, 1949-1956 թթ. Պեղումների արդյունքները, Երևան, 1962:Պետրոսյան Հ.,, Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988:Սարգսյան Գ., Մայրավանք, Էջմիածին, 1958, N 4:

Եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում կողք-կողքի շարված են մի քանի խաչքարերի պատվանդաններ: Շրջակայքում կան ամբողջական և կոտրված խաչքարեր:

Հուշարձանից կես կիլոմետր հյուսի-սարևելք, սարալանջի վրա գտնվում է վանքի գերեզմանոցը, որտեղ նշմարվում են շինության (հավանաբար մատուռի) մնացորդներ:

Գհուկի եկեղեցին առանձնանում է չափազանց հարուստ վիմագիր արձանագրություններով, որոնք փորագրված են եկեղեցու ներսի բոլոր պատերին, որմնամույթերի կողերին, ավանդատների մուտքերի վերնամասերում, որոնց թիվը հասնում է մոտ երեք տասնյակի:

Գհուկի վանքը հայկական հուշարձաններից ամենաքիչ ուսումնասիրվածներից է: Մատենագիտության մեջ հուշարձանի մասին հիշատակություններ չկան, թեև ժամանակին բավական մեծ վանք է եղել, ունեցել է վանական միաբանություն:


Հիմնական գրականության

Առաքելյան Բ., Կարախանյան Գ., Գառնի III, 1949-1956 թթ. Պեղումների արդյունքները, Երևան, 1962:

Պետրոսյան Հ.,, Գառնին IX-XIV դարերում, Երևան, 1988:

Սարգսյան Գ., Մայրավանք, Էջմիածին, 1958, N 4:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ