Ստուգայց Արագածոտնի մարզում

31 Հուլիս 2023

  • 16

Ստուգայց Արագածոտնի մարզում

ՊՄՊ Արագածաոտնի մարզային ծառայության պետի ուղեկցությամբ  ուսումնասիրել են Օշականի հնգաթռիչք կամուրջը, որի ձախակողմյան պատի մոտ 3 մետր հատվածը տեղացիների պնդմամբ  վնասվել  էր  մեքենայի հարվածից:Արձանագրվել  է վիճակը, միջոցներ են ձեռնարկվում  վերականգնման ուղղությամբ:Կամուրջը կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը 1706 թ․։Օշականի կամրջի կառուցման (գուցե և հիմնական վերակառուցման) անհրաժեշտությունը թելադրվել  է այն ճանապարհի կարևորությամբ, որը կապում էր Արարատյան դաշտավայրը Արագածոտնի նախալեռնային գյուղերի հետ, ինչպես նաև էջմիածնի վանքը՝  Աշտարակի շրջանի իր կալվածքների հետ։Շարունակելով  շրջայցը Արագածոտնի մարզում  աշխատանքային խումբը կանգ է առել «Աղձք»  պատմամշակութային արգելոցում։ՀՀ Կառավարության 2022 թ. որոշմամբ «Աղձք»  հնավայրը հռչակվել է պատմամշակութային արգելոց՝  ներառվելով ՀՀ ԿԳՄՍ  նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։Հնագիտական հետազոտությունները վկայում են, որ Աղձքը հիմնվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում և հարատևել մինչև ուշ միջնադար:Արգելոցը  ներառում է արքաների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ:Շրջայցի հաջորդ կանգառը «Ամբերդ ամրոց»  պատմամշակութային արգելոցն էր։ԿԳՄՍՆ պատվերով իրականացվել է   Ամբերդ ամրոցի  նորոգման, ամրակայման և վերականգնման նախագիծը։Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:Արագածոտնի մարզ մշտադիտարկման աշխատանքները եզրափակվեց  Տեղերի  վանական համալիրով։Վանքը կառուցել  է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ․։ Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:

ՊՄՊ Արագածաոտնի մարզային ծառայության պետի ուղեկցությամբ  ուսումնասիրել են Օշականի հնգաթռիչք կամուրջը, որի ձախակողմյան պատի մոտ 3 մետր հատվածը տեղացիների պնդմամբ  վնասվել  էր  մեքենայի հարվածից:

Արձանագրվել  է վիճակը, միջոցներ են ձեռնարկվում  վերականգնման ուղղությամբ:

Կամուրջը կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը 1706 թ։

Օշականի կամրջի կառուցման (գուցե և հիմնական վերակառուցման) անհրաժեշտությունը թելադրվել  է այն ճանապարհի կարևորությամբ, որը կապում էր Արարատյան դաշտավայրը Արագածոտնի նախալեռնային գյուղերի հետ, ինչպես նաև էջմիածնի վանքը՝  Աշտարակի շրջանի իր կալվածքների հետ։

Շարունակելով  շրջայցը Արագածոտնի մարզում  աշխատանքային խումբը կանգ է առել «Աղձք»  պատմամշակութային արգելոցում։

ՀՀ Կառավարության 2022 թ. որոշմամբ «Աղձք»  հնավայրը հռչակվել է պատմամշակութային արգելոց՝  ներառվելով ՀՀ ԿԳՄՍ  նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։

Հնագիտական հետազոտությունները վկայում են, որ Աղձքը հիմնվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում և հարատևել մինչև ուշ միջնադար:

Արգելոցը  ներառում է արքաների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, օժանդակ և այլ կառույցների մնացորդներ:

Շրջայցի հաջորդ կանգառը «Ամբերդ ամրոց»  պատմամշակութային արգելոցն էր։

ԿԳՄՍՆ պատվերով իրականացվել է   Ամբերդ ամրոցի  նորոգման, ամրակայման և վերականգնման նախագիծը։

Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:

Արագածոտնի մարզ մշտադիտարկման աշխատանքները եզրափակվեց  Տեղերի  վանական համալիրով։

Վանքը կառուցել  է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ։ Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:





Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ