«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կ/հ -ի սաներն էին, եկել էին՝ մասնակցելու «Ամրոցի պաշտպանները» և «Վերականգնիր ինքդ» նոր կրթական ծրագրերին։
«Ամրոցի պաշտպանները» խաղում են 2 թիմով։ Պատասխանելով հարցերին՝ թիմերը շարժվում են առաջ՝ դեպի հակառակորդի ամրոցը՝ միևնույն ժամանակ փորձելով անառիկ պահել իրենցը։ Հարցերին ճիշտ պատասխանելու և ընտրված ճիշտ մարտավարության դեպքում՝ թիմերից մեկը հասնում է առավելության՝ գրավելով հակառակորդի ամրոցը։Խաղը երեխաների համար առանձնահատուկ գրավիչ է դարձնում ռելեֆային մանրակերտը։
«Վերականգնիր ինքդ» կրթական ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են վերականգնողի մասնագիտությանը, թանգարանային առարկաների վերականգնման փուլերին, այնուհետև, մեր մասնագետների վերահսկողությամբ և օգնությամբ, յուրաքանչյուր երեխա փորձում է վերականգնել կավից առարկա, որն էլ տանում է իր հետ։
Մեր կրթական խաղերին կարող եք մասնակցել նաև դուք՝ նախապես գրանցվելով։
Մանրամասների համար զանգահարել 010 54 55 70 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին։