37
07 Նոյեմբեր 2025
Կրթական ծրագրի առաջին փուլում երեխաներն էքսկուրսիա են անցնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ։ Առանձնահատուկ ներկայացվում են հնագիտական այն առարկաները, որոնք հետագա փուլերում պետք են լինելու։Երկրորդ փուլում երեխաները կարդում են իրենց տրված հարց-հուշումները։ Ճիշտ պատասխանելու դեպքում թանգարանի ցուցասրահներում ,նաև թանգարանի բակում փորձում են գտնել փազլի մասերը՝ հետևելով խաղավարի հրահանգներին։ Վերջում ,բոլոր հարցերին պատասխանելուց հետո, հավաքում են փազլի նկարը։Երրորդ փուլում մասնակիցները կավից պատրաստում են փազլի վրա պատկերված առարկայի կրկնօրինակները կամ իրենց ցանկությամբ ընտրում են այլ առարկայի պատկեր ու պատրաստում այն։Պատրաստած կավե առարկաները մասնակիցները տանում են իրենց հետ՝ որպես հուշանվեր։Այս և այլ կրթական ծրագրերին կարող եք մասնակցել նաև դուք՝ նախապես ամրագրելով օր և ժամ։Մանրամասների համար գրեք մեր էջին, կամ զանգահարեք010 58 74 25 հեռախոսահամարով։