Եզակի գտածոներ` Լոռե բերդից
Լոռի բերդ ամրոցի վերականգնման աշխատանքների շրջանակում պեղումներ են իրականացվում բերդաքաղաքի փոքր բաղնիքի տարածքում։ Նպատակ կա բացել պատերի հիմքերը և հատակը։
Պեղումների սկիզբն արդեն խոստումնալից է. հայտնաբերվել են ջնարակած և անջնարակ խեցեղենի բազմաթիվ բեկորներ։
Բացառիկ են ջնարակված շքաղյուսի բեկորները՝ սիրամարգի պատկերով, ինչը եզակի երևույթ է Լոռե բերդի ուսումնասիրության պատմության ընթացքում։
Պեղումները շարունակվում են։