Բերդի թանգարանի ցուցասրահը լեփ-լեցուն էր․ եկել էին «Մեր ծյորի համն ու հոտը» զգալու

31 Հոկտեմբեր 2025

  • 79

Բերդի թանգարանի ցուցասրահը լեփ-լեցուն էր․ եկել էին «Մեր ծյորի համն ու հոտը» զգալու

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հերթական միջոցառումը հոկտեմբերի 30-ին էր՝ Բերդի թանգարանում։

«Մեր ծյորի համն ու հոտը» խորագրով բազմաշերտ միջոցառումն ամբողջական պատկերացում տվեց ոչ նյութական մշակութային ժառանգության այն արժեքների մասին, որոնք առավել բնորոշ են Տավուշի շրջանին․ տեղի բարբառով ներկայացում, Տավուշին բնորոշ ճաշատեսակների ( կոնչոլ, կճախաշ, վիլուկ) աղանդերի պատրաստում (սյալի, պաղարճ, կյաթա) և համտես։ Միջոցառման գեղարվեստական մասն էլ ապահովեցին @Բերդի համայնքային մշակույթի տունը, «Չինչինի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը, Բերդի բազմագործառութային պետական քոլեջ-ի, Բերդի Կ. Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, անհատ կատարողներ։
Միջոցառումն իրականացվել է Բերդի համայնքապետարան/Berd Municipality-ի հետ համագործակցությամբ:
Ով էկել ա , փյուշմանել չի։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ