27
17 Հունիս 2025
Դեղձուտի վանքը եղել է պատմական Հայաստանի Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից։ Ճարտարապետական ձևերի կատարելությամբ, արտաքին հարդարանքի և զարդաքանդակների ճոխությամբ այս հուշարձանախումբը ուրույն տեղ ունի հայ արվեստի պատմության մեջ։Իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն՝ Դեղձուտի վանքը իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան, ամիրսպասալար Սադունի օրոք։ Հին ձեռագրերից հայտնի է, որ վանքը նաև գրչության օջախ էր Առաքել վարդապետի ժամանակ։ Նրա մոտ ուսանելու էին գալիս տարբեր գավառներից, նույնիսկ այնպիսի հռչակավոր հոգևոր կենտրոնից, ինչպիսին էր Գանձասարի վանքը։ Իբրև հոգևոր կենտրոն և գրչության օջախ՝ շարունակել Է իր գոյությունը նաև հետագա դարերում։Դեղձուտի վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկրորդ եկեղեցուց։ Մոտակայքում գտնվում են բնակելի տների մնացորդները, մատուռը և գերեզմանատունը։
Դեղձուտի վանքը եղել է պատմական Հայաստանի Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից։ Ճարտարապետական ձևերի կատարելությամբ, արտաքին հարդարանքի և զարդաքանդակների ճոխությամբ այս հուշարձանախումբը ուրույն տեղ ունի հայ արվեստի պատմության մեջ։
Իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն՝ Դեղձուտի վանքը իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան, ամիրսպասալար Սադունի օրոք։ Հին ձեռագրերից հայտնի է, որ վանքը նաև գրչության օջախ էր Առաքել վարդապետի ժամանակ։ Նրա մոտ ուսանելու էին գալիս տարբեր գավառներից, նույնիսկ այնպիսի հռչակավոր հոգևոր կենտրոնից, ինչպիսին էր Գանձասարի վանքը։ Իբրև հոգևոր կենտրոն և գրչության օջախ՝ շարունակել Է իր գոյությունը նաև հետագա դարերում։
Դեղձուտի վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկրորդ եկեղեցուց։ Մոտակայքում գտնվում են բնակելի տների մնացորդները, մատուռը և գերեզմանատունը։