«Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը

01 Հոկտեմբեր 2025

  • 19

«Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը

Ցուցահանդեսին ներկայացված են Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութեր, ինչպես նաև ազգագրական արժեքավոր առարկաներ, որոնք Հառիճի թանգարանի լուծարումից հետո պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։Ցուցադրության առանցքում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը` Հառիճավանքի համալիրն է` իր հարուստ պատմությամբ ու ճարտարապետական առանձնահատկություններով։Ցուցադրված են նաև վանական համալիրի արխիվային լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրեր։Ցուցահանդեսի բացմանը Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախմբի կատարմամբ հնչեցին մեծն Կոմիտասի ստեղծագործություններից (հայտնի է, որ Կոմիտասը Հառիճավանքում գրի է առել տասնյակ երգեր ու ստեղծել առաջին երգչախումբը)։Ցուցահանդեսի նպատակն է՝ վերարժևորել Հառիճի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, հոգևոր֊կրթական ավանդույթները։Ցուցահանդեսը բաց է մինչև տարեվերջ։

Ցուցահանդեսին ներկայացված են Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութեր, ինչպես նաև ազգագրական արժեքավոր առարկաներ, որոնք Հառիճի թանգարանի լուծարումից հետո պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։
Ցուցադրության առանցքում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը` Հառիճավանքի համալիրն է` իր հարուստ պատմությամբ ու ճարտարապետական առանձնահատկություններով։
Ցուցադրված են նաև վանական համալիրի արխիվային լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրեր։
Ցուցահանդեսի բացմանը Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախմբի կատարմամբ հնչեցին մեծն Կոմիտասի ստեղծագործություններից (հայտնի է, որ Կոմիտասը Հառիճավանքում գրի է առել տասնյակ երգեր ու ստեղծել առաջին երգչախումբը)։
Ցուցահանդեսի նպատակն է՝ վերարժևորել Հառիճի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, հոգևոր֊կրթական ավանդույթները։
➡️Ցուցահանդեսը բաց է մինչև տարեվերջ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ