23
07 Հոկտեմբեր 2025
Վնասում կամ ոչնչացնում են հուշարձաններին վերաբերող տեղեկատվական վահանակները, եկեղեցիների պատերին փորագրելով կամ ներկելով թողնում անհասկանալի գրառումներ՝ խաթարելով հուշարձանի տեսքն ու վնաս հասցնելով հուշարձանին: Սրանք հուշարձանների տարածքում իրականացվող ապօրինություններ են, իրավախախտումներ, որոնք դատապարտելի են:«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների աշխատակիցները պարբերաբար շրջայցեր են կատարում, մոնիտորինգ իրականացնում, արձանագրում վանդալիզմի դեպքերը, բացատրական ու իրազեկման աշխատանքներ իրականացնում: Ցավոք, դրանք ոչ միշտ են ցանկալի արդյունք տալիս:«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձաններին ու պատմական միջավայրին վնաս հասցնելու գործողություններից: Դրանք հարիր չեն մեր մշակույթին ու ազգային արժեհամակարգին: