ՊԵՂՈՒՄՆԵՐ

30 Նոյեմբեր -0001

  • 18

ՊԵՂՈՒՄՆԵՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ 2025 թ. սեպտեմբերին վերսկսեց 2018 թ. ընդհատված թիվ 2 դամբարանի պեղման աշխատանքները:Հնագիտական հետազոտությունների արդյունքներից ստացված նախնական տպավորությունն այն է, որ մ.թ.ա. XV-XIII դդ. կառուցված և մ.թ.ա. XI-IX դդ. վերաօգտագործված քարարկղային դամբանախուցը, թերևս ուշ միջնադարում վերածվել է կացարանի: Այդ ժամանակ դամբանախուցն ամբողջությամբ մաքրվել է և հեռացվել են հին թաղումների մնացորդները, բացառությամբ որոշ թվագրող կավանոթների բեկորների:Թիվ 2 դամբարանի 2025 թ. պեղումներն ավարտված են: Մասամբ անավարտ է մնացել միայն մուտքի հատվածը, որի ուսումնասիրությունները կշարունակվեն 2026 թվականին։Թեմայի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ 2025 թ. սեպտեմբերին վերսկսեց 2018 թ. ընդհատված թիվ 2 դամբարանի պեղման աշխատանքները:
Հնագիտական հետազոտությունների արդյունքներից ստացված նախնական տպավորությունն այն է, որ մ.թ.ա. XV-XIII դդ. կառուցված և մ.թ.ա. XI-IX դդ. վերաօգտագործված քարարկղային դամբանախուցը, թերևս ուշ միջնադարում վերածվել է կացարանի: Այդ ժամանակ դամբանախուցն ամբողջությամբ մաքրվել է և հեռացվել են հին թաղումների մնացորդները, բացառությամբ որոշ թվագրող կավանոթների բեկորների:
Թիվ 2 դամբարանի 2025 թ. պեղումներն ավարտված են: Մասամբ անավարտ է մնացել միայն մուտքի հատվածը, որի ուսումնասիրությունները կշարունակվեն 2026 թվականին։
Թեմայի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ