Ուշադրություն

05 Ապրիլ 2024

  • 12

Ուշադրություն

Լուսանկարները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ է ուղարկել  լրագրող Արփի Սուքիասյանը։Տեղեկացնում ենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները հուշարձանների տարածքներ շրջայցերի ընթացքում պարբերաբար իրականացնում են նաև սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։Յուրաքանչյուր տարի ապրիլի 18 -ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կատարում են հուշարձանների տարածքում մաքրման աշխատանքներ, որոնք ուղեկցվում են նաև օրվա խորհդի ներկայացմամբ և պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելու և այն պահպանելու կարևորության  և անհրաժեշտության վերաբերյալ դաս-զրույցներով։Ուսումնական հաստատություններում պարբերաբար իրականացնում են բաց-դասեր, դասախոսություններ, ճանաչողական միջոցառումներ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության արժևորմանը, հոգատար և պատասխատատու վերաբերմունքի ձևավորմանը։Հարգելի՛ հայրենակիցներ, հուշարձանների  պահպանությունը ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինն է, այլև՝ համայքներինը և համայնքի բնակիչներինը։ Ուստի միայն հուշարձանի պահապանը չէ, որ պետք է հետևի պատմական միջավայրին։Ծառայությունը մոմավառությունների վերաբերյալ բազմիցս հանդես է եկել զգուշացնող հայտարարություններով, համապատասխան ցուցանակներ տեղադրելով։«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մոմեր չվառե՛լ վանքի պատերին, չխաթարե՛լ պատմական հուշարձանների տեսքը, չվնասե՛լ այն։Կիրակի՝ ապրիլի 7-ին, Օշականի Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցու  մաքրման աշխատանքներին կմիանա նաև ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը։Հիշենք՝ ճանաչել, պահպանել, ժառանգելով միայն կարող ենք մեր հարուստ պատմամշակութային ժառանգությունը փոխանցել մեր սերունդներին։

Լուսանկարները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ է ուղարկել  լրագրող Արփի Սուքիասյանը։

Տեղեկացնում ենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները հուշարձանների տարածքներ շրջայցերի ընթացքում պարբերաբար իրականացնում են նաև սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում գործակցելով համայնքապետարանների հետ։

Յուրաքանչյուր տարի ապրիլի 18 -ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կատարում են հուշարձանների տարածքում մաքրման աշխատանքներ, որոնք ուղեկցվում են նաև օրվա խորհդի ներկայացմամբ և պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելու և այն պահպանելու կարևորության  և անհրաժեշտության վերաբերյալ դաս-զրույցներով։

Ուսումնական հաստատություններում պարբերաբար իրականացնում են բաց-դասեր, դասախոսություններ, ճանաչողական միջոցառումներ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության արժևորմանը, հոգատար և պատասխատատու վերաբերմունքի ձևավորմանը։

Հարգելի՛ հայրենակիցներ, հուշարձանների  պահպանությունը ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինն է, այլև՝ համայքներինը և համայնքի բնակիչներինը։ Ուստի միայն հուշարձանի պահապանը չէ, որ պետք է հետևի պատմական միջավայրին։

Ծառայությունը մոմավառությունների վերաբերյալ բազմիցս հանդես է եկել զգուշացնող հայտարարություններով, համապատասխան ցուցանակներ տեղադրելով։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մոմեր չվառե՛լ վանքի պատերին, չխաթարե՛լ պատմական հուշարձանների տեսքը, չվնասե՛լ այն։

Կիրակի՝ ապրիլի 7-ին, Օշականի Մանկանոց (Սուրբ Սիոն) եկեղեցու  մաքրման աշխատանքներին կմիանա նաև ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը։

Հիշենք՝ ճանաչել, պահպանել, ժառանգելով միայն կարող ենք մեր հարուստ պատմամշակութային ժառանգությունը փոխանցել մեր սերունդներին։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ