Քարաթափում և փլուզման վտանգ  Արատեսում

12 Ապրիլ 2024

  • 10

Քարաթափում և փլուզման վտանգ Արատեսում

Արատես համայնքի Արատես հուշարձանի պատերից, տանիքի պահպանված հատվածից առկա է քարաթափում, կամարները խիստ խարխլված են, կա դրանց փլուզման անխուսափելի վտանգ։«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար։Հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցուցակում։Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:

Արատես համայնքի Արատես հուշարձանի պատերից, տանիքի պահպանված հատվածից առկա է քարաթափում, կամարները խիստ խարխլված են, կա դրանց փլուզման անխուսափելի վտանգ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար։

Հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցուցակում։

Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ