Գործակցության հուշագիր Ազգային գրադարանի հետ

12 Ապրիլ 2024

  • 33

Գործակցության հուշագիր Ազգային գրադարանի հետ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Մայա Գրիգորյանը, բարձր գնահատելով համագործակցությունը գիտակրթական և գործնական ոլորտներում, գործակցության հուշագիր են կնքել։

Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի  հետևյալ ուղղություններով․

  • Բոլոր ոլորտներում Կողմերի կանոնադրական գործունեությանը առնչվող մասնագիտական փորձի և գիտական ձեռքբերումների փոխանակում:
  • Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրերի իրականացում։
  • Գիտաժողովների, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում։
  • Թվային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացում։
  • Մասնագետների փոխադարձ այցելությունների կազմակերպում։
  • Գործնական պարապմունքների իրականացում (DOI թվային օբյեկտների նույնականացման համակարգին ծանոթացում, տիրապետում, համակարգում աշխատանքների իրականացում, Համահայկական թվանշային գրադարանում ամսագրերի հոդվածների մուտքագրում)։
  • Գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ