Դասախոսություն ԵՊՀ-ում «Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով

19 Ապրիլ 2024

  • 44

Դասախոսություն ԵՊՀ-ում «Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Հուշարձանապահպանություն. երիտասարդության ներուժը» թեմայով դասախոսություն են անցկացրել։

Դասախոսության նպատակը երիտասարդության ներուժը բացահայտելն ու օգտագործելն էր հուշարձանապահպանության ոլորտում։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները ներկայացրել են, թե ինչ է հուշարձանը, ինչպես է իրականացվում դրանց պահպանությունը։

Քննարկվել են հուշարձանների պահպանությանը վերաբերող մի շարք խնդիրներ,  դրանց լուծման հնարավոր տարբերակներ։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը կարևորել է նման քննարկումների դերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում շարունակելու համագործակցությունը։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ