Հուշարձանապահպան միջոցառումներ պատմամշակութային արգելոցներում

19 Ապրիլ 2024

  • 12

Հուշարձանապահպան միջոցառումներ պատմամշակութային արգելոցներում

 «Ագարակ» պատմամշակութային արգելոց – ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայություն  գործակցությամբ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ կատարել են ծառատունկ,այնուհետև մաքրման աշխատանքներ՝  Ագարակի Ս․ Աստվածածին եկեղեցու տարածքում, աշխատանքներն ուղեկցվել է ճանաչողական դասախոսությամբ։«Դաշտադեմ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցներում իրականացվել են մաքրման, խոտածածկույթի սրսկման աշխատանքներ։ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց – ՊՄՊ Արարատի մարզային ծառայություն և Հնաբերդի միջնակարգ դպրոց գործակցությամբ  անցկացվել է  միջոցառում։ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող Ա. Դալլաքյանը  մասնակիցներին է ներկայացրել  օրվա խորհուրդը և զեկույց կարդացել «Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինը» թեմայով:«Արփի» բնապատմական արգելոցը Արենիի միջնակարգ դպրոցի հետ համատեղ ճանաչողական էքսկուրսիա են անցկացրել  «Արփի» արգելոցում։Արգելոցի վարիչը  աշակերտներին է ներկայացրել  օրվա խորհուրդն ու նշանակությունը,  արգելոցի կենդանական ու բուսական աշխարհը՝ հիմնական շեշտը դնելով էնդեմիկ բույսերի, վայրի խաղողի վրա։Աշակերտները այցելել են նաև Նորավանքի վանական համալիր։«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ևս հուշարձանների պահպանության օրն հագեցած է անցել, իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Դպրոցականները  շրջել են արգելոցի տարածքում, ծանոթացել՝ թանգարանային ցուցադրությանը։«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և ՊՄՊ մարզային ծառայություններում դեռ շարունակվում են Հուշարձանների և տեսարժան  վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները։

 «Ագարակ» պատմամշակութային արգելոց – ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայություն  գործակցությամբ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ կատարել են ծառատունկ,այնուհետև մաքրման աշխատանքներ՝  Ագարակի Ս․ Աստվածածին եկեղեցու տարածքում, աշխատանքներն ուղեկցվել է ճանաչողական դասախոսությամբ։
«Դաշտադեմ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցներում իրականացվել են մաքրման, խոտածածկույթի սրսկման աշխատանքներ։

 «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց – ՊՄՊ Արարատի մարզային ծառայություն և Հնաբերդի միջնակարգ դպրոց գործակցությամբ  անցկացվել է  միջոցառում։

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող Ա. Դալլաքյանը  մասնակիցներին է ներկայացրել  օրվա խորհուրդը և զեկույց կարդացել «Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինը» թեմայով:
«Արփի» բնապատմական արգելոցը Արենիի միջնակարգ դպրոցի հետ համատեղ ճանաչողական էքսկուրսիա են անցկացրել  «Արփի» արգելոցում։

Արգելոցի վարիչը  աշակերտներին է ներկայացրել  օրվա խորհուրդն ու նշանակությունը,  արգելոցի կենդանական ու բուսական աշխարհը՝ հիմնական շեշտը դնելով էնդեմիկ բույսերի, վայրի խաղողի վրա։

Աշակերտները այցելել են նաև Նորավանքի վանական համալիր։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ևս հուշարձանների պահպանության օրն հագեցած է անցել, իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Դպրոցականները  շրջել են արգելոցի տարածքում, ծանոթացել՝ թանգարանային ցուցադրությանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և ՊՄՊ մարզային ծառայություններում դեռ շարունակվում են Հուշարձանների և տեսարժան  վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումները։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ