Համայնքային հուշարձանապահպանությունը Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում

20 Նոյեմբեր 2024

  • 40

Համայնքային հուշարձանապահպանությունը Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի հետ համագործակցությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն․ Երիտասարդության ներուժը» խորագրով գիտակրթական ծրագիր։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի մասնագետները Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին ներկայացրել են՝ հուշարձանների տեսակները, ոլորտի հետ կապված խնդիրները, հուշարձանների տարածքներում չթույլատրվող գործողությունները։

Քննարկվել է հասարակության մասնակցության կարևորությունը պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։

Միջոցառումն ավարտվել է մասնագիտական կողմնորոշմամբ՝ ներկայացվել են հուշարձանների պահպանության ոլորտին առնչվող  մասնագիտությունները։

«Համայնքային հուշարձանապահպանություն» գիթակրթական ծրագիրը առաջիկայում անցկացվելու է Տավուշի մարզում։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ