Մեկնարկել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումները

25 Ապրիլ 2024

  • 13

Մեկնարկել են իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումները

Պեղումները իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։Հնագիտական աշխատանքները ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Պեղումների ավարտից հետո կպատրաստվի հուշարձանախմբի վերականգնման նախագիծը։XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ  պահպանվում են:Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։Իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:Պահպանվել են այդ սյուների բեկորները,  քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը:

Պեղումները իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի ղեկավարությամբ։
Հնագիտական աշխատանքները ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Պեղումների ավարտից հետո կպատրաստվի հուշարձանախմբի վերականգնման նախագիծը։


XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ  պահպանվում են:

Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։

Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։

Իշխանական ապարանքը  բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:

Պահպանվել են այդ սյուների բեկորները,  քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:

Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:

Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը:





Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ