ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

06 Դեկտեմբեր 2018

  • 8

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի համատեղ նախաձեռնությամբ, Կոտայքի տարածաշրջանային քոլեջում անցկացվել է բաց դաս՝ «Ճանաչենք, ժառանգենք, պահպանենք և փոխանցենք սերունդներին» խորագրով։ Բաց դասի ընթացքում ուսանողները ներկայացրել են մարզի պատմական հուշարձաններին և զբոսաշրջությանը նվիրված շարադրություններ, որոնցից նախապես ընտրվել էին վեց լավագույնները և ներկայացվել մրցույթի: Շարադրությունների հեղինակները իրենց աշխատանքները ընթերցել են «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում օտար լեզուների խորացված ուսուցմամբ» մասնագիտական թեքումով առաջինից չորրորդ կուրսի ուսանողների համար և համատեղ քվեարկությամբ ընտրվել են երեք լավագույնները։ Առաջին տեղը զբաղեցրել է առաջին կուրսի ուսանողուհի Տաթև Սեդրակյանը, երկրորդը՝ դարձյալ առաջին կուրսի և երրորդ տեղը զբաղեցրել է երրորդ կուսի ուսանողուհի։

Հաղթող շարադրությունների հեղինակները և Կոտայքի  տարածաշրջանային  քոլեջը՝ ակտիվ  համագործակցության  համար, ՊՈԱԿ-ի  կողմից  նվեր են ստացել պատմամշակութային հուշարձաններին վերաբերող գրքեր: Միջոցառման վերջում ներկաները  դիտել են  ՊՈԱԿ-ի  նախաձեռնությամբ  ստեղծված «Գլաձորի  համալսարան» տեսաֆիլմը:
Միջոցառման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը և հետագայում համատեղ միջոցառումներ կազմկերպել  հուշարձանների տարածքներում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ