Շաբաթվա հնագիտական բացահայտումը

31 Մայիս 2024

  • 33

Շաբաթվա հնագիտական բացահայտումը

Իշխան Չեսար Օրբելյանի պալատի պեղումներն իրականացնող հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Գրիգորյան) հայտնաբերել է Չեսարի պալատին կից եկեղեցու կառուցման թվական արձանագրությունը՝ եկեղեցին կառուցվել է 1326 թ․ (Հայոց ՉՀԵ թվականին)։

Պեղումներով բացվել են եկեղեցու ժայռային հիմքերը, հայտնաբերվել են միջնադարյան բազմաթիվ արժեքավոր գտածոներ։

14-րդ դարի իշխանական պալատի տարածքում շարունակվող պեղումները հարստացնում են միջնադարյան Հայաստանի, մոնումենտալ ճարտարապետության և իշխանական կյանքի մասին գիտելիքներն ու նոր գյուտեր խոստանում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ