Ամրոցի պաշտպանները

«Ամրոցի պաշտպանները» կրթական ծրագիր է ՝ թիմային ստրատեգիական և ինտելեկտուալ խաղի տեսքով։

Խաղի նպատակն է  ամրապնդել երեխաների գիտելիքները, զարգացնել ռազմավարական մտածողությունը, համագործակցության և արագ կողմնորոշման հմտություններ։ Խաղն անցնում է փուլերով, գլխավոր նպատակը ամրոցներն անառիկ պահելն է։

Դրա համար մասնակիցները պատասխանում են հարցերի,  ընտրում արդյունավետ մարտավարություն, հաղթահարում բազում խոչընդոտներ, բախվում  «ճակատամարտերում»։ Խաղը պահանջում է դպրոցական դասագրքային գիտելիքներ, ճկուն մտածողություն, համակարգված գործողություններ, ռիսկերի գնահատում, թիմային աշխատանք:

Կրթական ծրագիրը նախատեսված է 5-8-րդ դասարանի  երեխաների համար։

Կրթական ծրագրի արժեքը՝ 2000 դրամ։ 

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ