Արի՛ վերականգնենք Զվարթնոցը

Կրթական ծրագիրն իրականացվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

Կրթական ծրագրի ընթացքում երեխաները էքսկուրսիա են անցնում տաճարի տարածքում ու թանգարանում, որից հետո կավից պատրաստում են Զվարթնոց տաճարի սյուները, գունավորում են դրանց վրա պատկերված զարդանախշերը և ճարտարապետական տարրերը:

Կրթական ծրագիրը միավորում է պատմության, հայկական ճարապետության մասին գիտելիքը, արվեստի, գեղեցիկի հանդեպ սերը, ինչպես նաև մշակութային կրթությունը և ստեղծագործ խաղը՝ դարձնելով ուսումը հետաքրքիր և փորձառնական։ 

Ծրագիրը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար։ 

Կրթական ծրագրի արժեքը՝ 2000 դրամ։ 


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ