Սովորում ենք խաղալով

«Սովորում ենք խաղալով» կրթական ծրագիրն անցկացվում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։

Արգելոց-թանգարանում էքսկուրսիա անցնելուց հետո երեխաները կարդում են իրենց տրված հարց-հուշումները և թանգարանի ցուցասրահներում, նաև թանգարանի բակում փորձում են գտնել փազլի մասերը՝ հետևելով խաղավարի հրահանգներին։ Բոլոր հարցերին պատասխանելուց հետո հավաքում են փազլային նկարը։ Երրորդ փուլում  իրենց ձեռքով կավից պատրաստում են փազլի վրա պատկերված առարկայի կրկնօրինակը։ Պատրաստած կավե առարկաները երեխաները տանում են իրենց հետ՝ որպես հուշանվեր։
Կրթական ծրագիրը նախատեսված է 5-8-րդ դասարանի սովորողների համար։

Կրթական ծրագրի արժեքը՝ 2000 դրամ։ 


Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ