ԿԱԽԻԿ

23 Հուլիս 2024

  • 34

ԿԱԽԻԿ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում է պահվում բրգաձև, քառանիստ, սնամեջ բրոնզե այս կախիկը։

Յուրաքանչյուր նիստին երկուական  եռանկյունաձև կտրվածքներ են,  վերին մասում ունի կախելու համար փոքր օղակ, որի մեջ պահպանվել է երկաթե լարի բեկոր:

Վերաբերում է անտիկ դարաշրջանին (մ.թ.ա. I – մ.թ I դդ.):

Հայտնաբերվել է 1985 թ. Ջոջ դար հնագիտական հուշարձանի № 30 դամբարանի պեղումների ժամանակ:

Վերականգնված է, վերականգնող՝ Տիգրան Զաքյան:

2022-2023 թթ․ ցուցադրվել է Երևանի Մ․ Մաշտոցի անվան   Մատենադարանում՝ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով   ցուցահանդեսում։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ