45
29 Օգոստոս 2025
Մաքրվում է դարերի ընթացքում կուտակված հողաշերտը։ Նպատակը հիմքերի ամրակայումն է։ Հյուսիսային պարսպապատի ներքին ճակատում արդեն տեսանելի են պարսպի վրա բարձրացող քարե աստիճանները։
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ու «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը շրջայց են կատարել «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց, ծանոթացել աշխատանքների ընթացքին։