19
11 Սեպտեմբեր 2025
Խորանաշատ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է, դպրության և գրչության նշանավոր կենտրոն։ Վանքի և կից վարդապետարանի (բարձրագույն կրթօջախ) հիմնադիրն է միջնադարյան Հայաստանի մեծահամբավ հասարակական գործիչ, գիտնական-վարդապետ, ուսուցչապետ և աստվածաբան Վանական վարդապետ Տավուշեցին (1181-1251 թթ․), ով ուսումնառություն է ստացել Նոր Գետիկի (Գոշավանքի) հայտնի վարդեպետարանում՝ աշակերտելով հռչակավոր գիտնական Մխիթար Գոշին։Խորանաշատի համալիրը բաղկացած է Ս․ Աստվածածին, Ս․ Կիրակի և Ս․ Ճգնավոր եկեղեցիներից, Ս․ Աստվածածին եկեղեցուն կից գավթից, շրջակայքում գտնվող աշխարհիկ բնույթի ավերակ շինություններից և պարիսպներից։ Վանքը Խորանաշատ անունն է ստացել հավանաբար խորանների շատ լինելու պատճառով։