Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիր

05 Դեկտեմբեր 2023

  • 15

Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիր

Պորտուգալիայի Կոա թանգարանում  անցկացված առցանց վեհաժողովին Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունն ու Արագածի լանջի ժայռապատկերները: Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիրը:Հասմիկ Սիմոնյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբանԵվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ»-ը ուղին համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական ժայռարվեստը:  Ցանցը կարողացել է ամուր դաշինք ստեղծել այն կազմակերպությունների միջև, որոնք ապահովում են հուշարձանների տեխնիկական և վարչական կառավարումը։Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղուն անդամակցում է 44 գործընկեր և 21 համագործակցող կազմակերպություն 8 երկրից՝ Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իտալիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վրաստան և Ադրբեջան:2010 թվականից «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղին դարձել է Եվրոպական մշակութային երթուղի:Cultural Routes – Cultural Routes – www.coe.int

Պորտուգալիայի Կոա թանգարանում  անցկացված առցանց վեհաժողովին Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունն ու Արագածի լանջի ժայռապատկերները: Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիրը:

Հասմիկ Սիմոնյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ»-ը ուղին համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական ժայռարվեստը:  Ցանցը կարողացել է ամուր դաշինք ստեղծել այն կազմակերպությունների միջև, որոնք ապահովում են հուշարձանների տեխնիկական և վարչական կառավարումը։

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից  «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղուն անդամակցում է 44 գործընկեր և 21 համագործակցող կազմակերպություն 8 երկրից՝ Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իտալիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վրաստան և Ադրբեջան:

2010 թվականից «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղին դարձել է Եվրոպական մշակութային երթուղի:


Cultural Routes – Cultural Routes – www.coe.int




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ