ԱՐՈՒՃԻ ՍԲ ԳՐԻԳՈՐ ՏԱՃԱՐ, VII Դ․

08 Հունվար 2024

  • 18

ԱՐՈՒՃԻ ՍԲ ԳՐԻԳՈՐ ՏԱՃԱՐ, VII Դ․

Ըստ մատենագիր սկզբնաղբյուրների և շինարարական արձանագրության՝ Արուճի տաճարը կառուցել է հայոց ամենանշանավոր իշխաններից մեկը՝ Գրիգոր Մամի­կոնյանը 666 թ.: Նրա կառավարումը նշանավորվեց խաղաղ և շինարարական գործունեության շրջանով, երբ իշխանանիստ Արուճ ավանը դարձավ երկրի վարչական կենտրոնը: Կաթողիկեի օծումը կատարել է Անաստաս Ակոռեցի կաթողիկոսը:Ըստ պահպանված վիմագրերի՝ եկեղեցին նորոգվել է 973 թ. և XV դ․: XIX դ. և XX դ. առաջին կեսում եկեղեցին ավերված ու լքված էր: 1949-1959 թթ. կատարվել են տաճարի ամրակայման և հիմնական նորոգման աշխատանքները, մաքրվել ու բարեկարգվել է շրջակայքը:Արուճի տաճարը մեզ է հասել առանց էական փոփոխությունների. միայն կործանվել է գմբեթը, չկան արևմտյան և հարավային որմնասյունազարդ շքա­մուտքերը, կղմիդրածածկն այժմ փոխարինված է քարե սալերով: Կաթո­ղի­կեն գմբեթավոր դահլիճ տիպի ամենամեծ, առավել կատարելագործված և լավ պահ­պան­ված կառույցն է: Նրա՝ արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն կառուցվածքի կենտրոնական մասում երկու զույգ հզոր որմնամույթերի վրա իջնող լայնաթռիչք գմբեթակիր կամարներով ձևավորվել է գմբեթատակ քառակուսին և ստեղծվել է միասնական ներսույթ: Գմբեթատակ քառակուսուց փոխանցումը դեպի գմբեթի շրջանաձև հիմքը կատարված է առագաստների միջոցով:Ավագ խորանի երկու կողմերում թաքստոցներով ավանդատներն են: Արտաքուստ արևելյան ճակատը ձևավորված է կամարաշարով պսակված եռանկյունաձև խորշերով, որոնք տեղադրված են աբսիդի և ավանդատների միջև: Տաճարն ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում: Կաթողիկեն լուսավորվել է բոլոր ճակատներում բացված լայն պատուհաններով, որոնք պսակված են քանդա­կազարդ կամարունքերով: Քիվերը մշակված են հյուսածո զարդա­քանդակներով:Ներքին տարածության գեղարվեստական ձևավորումն իրականացվել է որմնա­նկարազարդմամբ: Իր վայելչությամբ այցելուի ուշադրությունն է գրավում խորանի կենտրոնում պատկերված մոտ 7 մ բարձրությամբ Քրիստոսի կերպարը՝ ձեռքին գալարափաթեթ, որից մնացել է միայն ստորին մասը: Զարդագոտիով առանձնացված Քրիստոսի պատկերից ներքև պահպանվել են 12 առաքյալների պատկերաշարի մնացորդները: Որմնանկարներն արվել են Ստեփանոս նկարչի ձեռքով, VII դ․, աչքի են ընկնում կատարողական բարձր վարպետությամբ, հարուստ գունապնակով և կրում են արևելյան հելլենիստական արվեստի կնիքը:Կաթողիկեի պատերին կան քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր:

Ըստ մատենագիր սկզբնաղբյուրների և շինարարական արձանագրության՝ Արուճի տաճարը կառուցել է հայոց ամենանշանավոր իշխաններից մեկը՝ Գրիգոր Մամի­կոնյանը 666 թ.: Նրա կառավարումը նշանավորվեց խաղաղ և շինարարական գործունեության շրջանով, երբ իշխանանիստ Արուճ ավանը դարձավ երկրի վարչական կենտրոնը: Կաթողիկեի օծումը կատարել է Անաստաս Ակոռեցի կաթողիկոսը:

Ըստ պահպանված վիմագրերի՝ եկեղեցին նորոգվել է 973 թ. և XV դ․: XIX դ. և XX դ. առաջին կեսում եկեղեցին ավերված ու լքված էր: 1949-1959 թթ. կատարվել են տաճարի ամրակայման և հիմնական նորոգման աշխատանքները, մաքրվել ու բարեկարգվել է շրջակայքը:

Արուճի տաճարը մեզ է հասել առանց էական փոփոխությունների. միայն կործանվել է գմբեթը, չկան արևմտյան և հարավային որմնասյունազարդ շքա­մուտքերը, կղմիդրածածկն այժմ փոխարինված է քարե սալերով: Կաթո­ղի­կեն գմբեթավոր դահլիճ տիպի ամենամեծ, առավել կատարելագործված և լավ պահ­պան­ված կառույցն է: Նրա՝ արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն կառուցվածքի կենտրոնական մասում երկու զույգ հզոր որմնամույթերի վրա իջնող լայնաթռիչք գմբեթակիր կամարներով ձևավորվել է գմբեթատակ քառակուսին և ստեղծվել է միասնական ներսույթ: Գմբեթատակ քառակուսուց փոխանցումը դեպի գմբեթի շրջանաձև հիմքը կատարված է առագաստների միջոցով:
Ավագ խորանի երկու կողմերում թաքստոցներով ավանդատներն են: Արտաքուստ արևելյան ճակատը ձևավորված է կամարաշարով պսակված եռանկյունաձև խորշերով, որոնք տեղադրված են աբսիդի և ավանդատների միջև: Տաճարն ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում: Կաթողիկեն լուսավորվել է բոլոր ճակատներում բացված լայն պատուհաններով, որոնք պսակված են քանդա­կազարդ կամարունքերով: Քիվերը մշակված են հյուսածո զարդա­քանդակներով:

Ներքին տարածության գեղարվեստական ձևավորումն իրականացվել է որմնա­նկարազարդմամբ: Իր վայելչությամբ այցելուի ուշադրությունն է գրավում խորանի կենտրոնում պատկերված մոտ 7 մ բարձրությամբ Քրիստոսի կերպարը՝ ձեռքին գալարափաթեթ, որից մնացել է միայն ստորին մասը: Զարդագոտիով առանձնացված Քրիստոսի պատկերից ներքև պահպանվել են 12 առաքյալների պատկերաշարի մնացորդները: Որմնանկարներն արվել են Ստեփանոս նկարչի ձեռքով, VII դ․, աչքի են ընկնում կատարողական բարձր վարպետությամբ, հարուստ գունապնակով և կրում են արևելյան հելլենիստական արվեստի կնիքը:

Կաթողիկեի պատերին կան քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ