16
23 Հունվար 2024
Արշավի մեկնած երիտասարդների խումբը նկատել է թարմ հողաքանդման հետքերը: Ահազանգը կատարել է նույն համայնքի բնակիչ Վարդուհի Բարսեղյանը, ով նկարների և վիդեո հոլովակի միջոցով արձանագրել է գանձագողության դեպքը:Անհայտ անձը կամ անձինք կատարել են հողաքանդման աշխատանքներ՝ փորվել են փոսեր, կոտրվել որմնաքարեր, հայտնաբերվել են ոսկորների բեկորներ։ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեպքի առթիվ դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկություն՝ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։Պատմական ակնարկ Կարմիր բերդի մասինՀուշարձանախումբը բաղկացած է ամրոցից, դամբարանադաշտից, դոլմենից, ժայռապատկերներից, սեպագիր արձանագրությունից և հին քարե դարի երկու քարայր-կացարանից։ 6․3 հա տարածքով ամրոցը կառուցված է Հրազդան գետի աջակողմյան բարձր հրվանդանի վրա և եզերված է հրվանդանի պարագծով ձգվող պարսպաշղթայով։ Բրոնզեդարյան ամրոցի մուտքը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Եղվարդաջուր գետակի աջ ափին։ Մուտքի մոտ հսկա քարի վրա փորագրված է անընթեռնելի սեպագիր արձանագրություն։Ամրոցի ներսում պահպանվել են բրոնզի և վաղ երկաթի դարի հելլենիստական և միջնադարյան բնակելի տների և կառույցների ավերակներ։Ամրոցից հարավ-արևմուտք տարածվում է միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերի դամբարանադաշտը, որի վրա այժմ գտնվում է Զովունի գյուղը։
Արշավի մեկնած երիտասարդների խումբը նկատել է թարմ հողաքանդման հետքերը: Ահազանգը կատարել է նույն համայնքի բնակիչ Վարդուհի Բարսեղյանը, ով նկարների և վիդեո հոլովակի միջոցով արձանագրել է գանձագողության դեպքը:
Անհայտ անձը կամ անձինք կատարել են հողաքանդման աշխատանքներ՝ փորվել են փոսեր, կոտրվել որմնաքարեր, հայտնաբերվել են ոսկորների բեկորներ։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեպքի առթիվ դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկություն՝ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։
Պատմական ակնարկ Կարմիր բերդի մասին
Հուշարձանախումբը բաղկացած է ամրոցից, դամբարանադաշտից, դոլմենից, ժայռապատկերներից, սեպագիր արձանագրությունից և հին քարե դարի երկու քարայր-կացարանից։ 6․3 հա տարածքով ամրոցը կառուցված է Հրազդան գետի աջակողմյան բարձր հրվանդանի վրա և եզերված է հրվանդանի պարագծով ձգվող պարսպաշղթայով։ Բրոնզեդարյան ամրոցի մուտքը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Եղվարդաջուր գետակի աջ ափին։ Մուտքի մոտ հսկա քարի վրա փորագրված է անընթեռնելի սեպագիր արձանագրություն։
Ամրոցի ներսում պահպանվել են բրոնզի և վաղ երկաթի դարի հելլենիստական և միջնադարյան բնակելի տների և կառույցների ավերակներ։
Ամրոցից հարավ-արևմուտք տարածվում է միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերի դամբարանադաշտը, որի վրա այժմ գտնվում է Զովունի գյուղը։