Արծաթյա մատանի մ.թ. II-III դդ.

02 Փետրվար 2024

  • 37

Արծաթյա մատանի մ.թ. II-III դդ.

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում է պահվում 1985 թ., Եղեգնաձորի Ջոջ-դար հնավավայրի № 30 դամբարանի պեղումների ժամանակ (պեղ. ղեկավար Վ. Հովհաննիսյան) հայտնաբերված արծաթյա մատանին։

Իրար վրա եկող ծայրերն ավարտվում են օձերի գլուխներով:

Տրամագիծը՝ 2,4 սմ

ԹՄ հարգը՝ 958,  քաշը`   4,2 գր։

Ստեղծման ժամանակը`  մ.թ. II-III դդ.։

Վերջին անգամ ցուցադրվել է 2022 թ. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կազմակերպված «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ