Մայրաքաղաք իմաստության․ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

05 Մարտ 2024

  • 17

Մայրաքաղաք իմաստության․ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

Գլաձորի համալսարանին նվիրված թանգարանը հիմնադրվել է 1984 թ. Վերնաշենի  Սբ Հակոբ եկեղեցում։Թանգարանային ցուցադրությունում ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշ: Վերջիններս հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու համալսարանի հիմնադրման նախադրյալների, թողած մշակութային արժեքների և ավանդների, դրանց արդի նշանակության վերաբերյալ:XIII-XIV դդ. պատկանող  նշանավոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել  է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»:Այն 2003 թ. թվականից հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  մասնաճուղը:https://www.youtube.com/watch?v=48uqiJdE7Qg

Գլաձորի համալսարանին նվիրված թանգարանը հիմնադրվել է 1984 թ. Վերնաշենի  Սբ Հակոբ եկեղեցում։

Թանգարանային ցուցադրությունում ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշ: Վերջիններս հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու համալսարանի հիմնադրման նախադրյալների, թողած մշակութային արժեքների և ավանդների, դրանց արդի նշանակության վերաբերյալ:

XIII-XIV դդ. պատկանող  նշանավոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել  է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»:

Այն 2003 թ. թվականից հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  մասնաճուղը:

https://www.youtube.com/watch?v=48uqiJdE7Qg



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ