Այսօր հնագետ Օնիկ Խնկիկյանի ծննդյան օրն է

12 Մարտ 2024

  • 14

Այսօր հնագետ Օնիկ Խնկիկյանի ծննդյան օրն է

Հնագետի աշխատությունները վերաբերում են Հայաստանի բրոնզի դարաշրջանի արհեստներին, Սյունիքի բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների քննությանը:Սյունիքի մարզի Շիկահող գյուղի տարածքում 1970-ական թվականներին Օնիկ Խնկիկյանի կատարած պեղումների ընթացքում քարարկղային դամբարաններից հայտնաբերվել են բազմաթիվ բրոնզե և կավե առարկաներ, որոնց մի մասը պահպանվում է Կապանի երկրագիտական թանգարանում:Օնիկ Խնկիկյանը 1998 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մշակել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող Ճոչ-Տարից 1989 թ. հայտնաբերված մ.թ.ա. 7-րդ դարի ուրարտական բրոնզե գոտին: Համահեղինակել է «Հին Շիրակավան. 1977-1981 թվականների պեղումների արդյունքները» աշխատությունը (2002թ.):Տարբեր տարիների հրատարակվել են Խնկիկյանի  «Արհեստները բրոնզեդարյան Հայաստանում» (1977թ.), «Syunik during the bronze and iron ages» (2002թ.), «Հայաստանի հնագիտություն (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը)» (2009թ.) աշխատությունները:Օնիկ Խնկիկյանը 1966 թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը:1988-96 թթ․ եղել է Երևանի պետական համալսարանի, 1997-98 թթ․՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2005թ-ից՝ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս:

Հնագետի աշխատությունները վերաբերում են Հայաստանի բրոնզի դարաշրջանի արհեստներին, Սյունիքի բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների քննությանը:

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի տարածքում 1970-ական թվականներին Օնիկ Խնկիկյանի կատարած պեղումների ընթացքում քարարկղային դամբարաններից հայտնաբերվել են բազմաթիվ բրոնզե և կավե առարկաներ, որոնց մի մասը պահպանվում է Կապանի երկրագիտական թանգարանում:

Օնիկ Խնկիկյանը 1998 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մշակել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող Ճոչ-Տարից 1989 թ. հայտնաբերված մ.թ.ա. 7-րդ դարի ուրարտական բրոնզե գոտին: Համահեղինակել է «Հին Շիրակավան. 1977-1981 թվականների պեղումների արդյունքները» աշխատությունը (2002թ.):

Տարբեր տարիների հրատարակվել են Խնկիկյանի  «Արհեստները բրոնզեդարյան Հայաստանում» (1977թ.), «Syunik during the bronze and iron ages» (2002թ.), «Հայաստանի հնագիտություն (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը)» (2009թ.) աշխատությունները:

Օնիկ Խնկիկյանը 1966 թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը:

1988-96 թթ․ եղել է Երևանի պետական համալսարանի, 1997-98 թթ․՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2005թ-ից՝ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ