14
13 Մարտ 2024
1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։1894 թվականին, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան։ Փարիզի մարդաբանական դպրոցում ծանոթացել է մարդաբանության սկզբունքներին:1895-1897-թթ․, դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում:Մանուկ Աբեղյանի, Թորոս Թորամանյանի, Հրաչյա Աճառյանի, Լեոյի, Ս. Լիսիցյանի և ժամանակի անվանի այլ գիտնականների հետ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը։Հանդեսի համարներում տպագրվել են ինչպես ազգագրական ու բանահյուսական հարուստ նյութեր, այնպես էլ տեսական աշխատություններ, հնագիտական ուսումնասիրություններ, մարդաբանությանը վերաբերող հետազոտություններ և այլն:Լալայանի ջանքերով 1921-22 թթ․ Երևան է տեղափոխել Թիֆլիսում գործող Հայոց Ազգագրական Ընկերության թանգարանի հավաքածուները և գրադարանը որի հիմքի վրա էլ ձևավորվել է Հայաստանի պատմության պետական թանգարանը, իսկ Լալայանը դարձել է նրա առաջին վարիչ-տնօրենը:Երախտավոր գիտնականը մահացել է 1931 թ. փետրվարի 24-ին, Երևանում:
1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։
1894 թվականին, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան։ Փարիզի մարդաբանական դպրոցում ծանոթացել է մարդաբանության սկզբունքներին:
1895-1897-թթ․, դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում:
Մանուկ Աբեղյանի, Թորոս Թորամանյանի, Հրաչյա Աճառյանի, Լեոյի, Ս. Լիսիցյանի և ժամանակի անվանի այլ գիտնականների հետ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը։
Հանդեսի համարներում տպագրվել են ինչպես ազգագրական ու բանահյուսական հարուստ նյութեր, այնպես էլ տեսական աշխատություններ, հնագիտական ուսումնասիրություններ, մարդաբանությանը վերաբերող հետազոտություններ և այլն:
Լալայանի ջանքերով 1921-22 թթ․ Երևան է տեղափոխել Թիֆլիսում գործող Հայոց Ազգագրական Ընկերության թանգարանի հավաքածուները և գրադարանը որի հիմքի վրա էլ ձևավորվել է Հայաստանի պատմության պետական թանգարանը, իսկ Լալայանը դարձել է նրա առաջին վարիչ-տնօրենը:
Երախտավոր գիտնականը մահացել է 1931 թ. փետրվարի 24-ին, Երևանում: