Ապօրինի հողաքանդման դեպք Ախթամիրում

01 Ապրիլ 2024

  • 12

Ապօրինի հողաքանդման դեպք Ախթամիրում

Տեղի ունեցածը  բացահայտել են ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում։Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6  քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ  կեսով։Վնասվել  են հիմնահողային դամբանախցերը, ինչի արդյունքում  հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։Այս պահին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու համար՝ կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։Հ․Գ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի գործողություններով չվնասել հանրապետական նշանակության հուշարձանը։

Տեղի ունեցածը  բացահայտել են ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները՝ հուշարձանի տարածքում հերթական շրջայցի ընթացքում։
Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6  քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ  կեսով։

Վնասվել  են հիմնահողային դամբանախցերը, ինչի արդյունքում  հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Այս պահին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու համար՝ կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։

Հ․Գ․ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի գործողություններով չվնասել հանրապետական նշանակության հուշարձանը։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ