Տեղեկատվական ցուցապաստառներ Երևանի կենտրոնում

02 Ապրիլ 2024

  • 30

Տեղեկատվական ցուցապաստառներ Երևանի կենտրոնում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ին և Թանգարանների միջազգային օրվա՝ մայիսի 18-ին ընդառաջ Երևանում տեղադրվել են գովազդային-տեղեկատվական ցուցապաստառներ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ տեղադրված  10 երկլեզու ցուցապաստառը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում են՝  անցորդներին, կանգառում սպասողներին ևս մեկ անգամ հիշեցնելու  կարևոր օրերի մասին։

Ապրիլի 18-ը՝ որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ կողմից ներկայացված առաջարկությամբ նշվում է 1983 թվականից։

Այդ օրը բազմաթիվ երկրներում անցկացվող տարաբնույթ միջոցառումներն էականորեն բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ:

Հայաստանը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին՝ միանալով միջազգային օրվան։

Թանգարանների միջազգային օրվա հիմքը  դրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ):

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  Հուշարձանների և տեսարժան վայրերի  և Թանգարանների միջազգային օրերի շրջանակում նախատեսում է տարաբնույթ միջացառումներ   անցկացնել Հանրապատության հուշարձանների տարածքներում։ Միջոցառումների օրվա, տեղի, ժամի մասին կհայտնենք լրացուցիչ։




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ