ՎԱՆԵՎԱՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

24 Մայիս 2024

  • 15

ՎԱՆԵՎԱՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հայկական ճարտարապետության  նախաանիական շրջանին բնորոշ հուշարձանը՝ կազմված է երկու գմբեթավոր եկեղեցուց և նրանց միջև կառուցված գավթից։Եկեղեցու թմբուկի արևմտյան և հյուսիս-արևմտյան արձանագրության համաձայն Վանեվանի գլխավոր եկեղեցին, որը կոչվում է Սբ Գրիգոր Լուսավորիչ (ձախակողմյանը), կառուցվել է Իշխան Շապուհ Բագրատունու կողմից 903 թ.-ին, քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտով, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆով։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում՝ զույգ ավանդատներով հորինվածք։Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի վկայությամբ, Վանեվանում 914 թ․-ին թաղվել է Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, իսկ 980-ական թթ․ վանքը նորոգվել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջի գավիթը կառուցել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գագիկը։Գմբեթավոր եկեղեցուց հարավ տեղավորված միանավ դահլիճից պահպանվել են միայն պատերը։Երկու եկեղեցիների միջև արևելյան ճակատների ուղղությամբ, ավելի ուշ  կառուցվել են  երեք մատուռ, որոնց հետագայում հպվել է գավիթը։Վերջինիս արևմտյան կողմում XVII-XVIII դդ․ կցակառուցվել են միաբանների խցերը։Վանքի շինությունները նորոգվել է 1871-80 թթ․ Թեոդորոս Շիրակացու կողմից։Վանեվան վանական համալիրը վերականգնվել է 1983-1985 թթ․։  Գրականության ցանկՔրիստոնյա Հայաստան, Երևան 2002։Հայկական սովետական հանրագիտարան, հատոր III, Երևան 1985։

Հայկական ճարտարապետության  նախաանիական շրջանին բնորոշ հուշարձանը՝ կազմված է երկու գմբեթավոր եկեղեցուց և նրանց միջև կառուցված գավթից։

Եկեղեցու թմբուկի արևմտյան և հյուսիս-արևմտյան արձանագրության համաձայն Վանեվանի գլխավոր եկեղեցին, որը կոչվում է Սբ Գրիգոր Լուսավորիչ (ձախակողմյանը), կառուցվել է Իշխան Շապուհ Բագրատունու կողմից 903 թ.-ին, քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։

Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտով, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆով։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում՝ զույգ ավանդատներով հորինվածք։

Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի վկայությամբ, Վանեվանում 914 թ․-ին թաղվել է Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, իսկ 980-ական թթ․ վանքը նորոգվել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջի գավիթը կառուցել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գագիկը։

Գմբեթավոր եկեղեցուց հարավ տեղավորված միանավ դահլիճից պահպանվել են միայն պատերը։

Երկու եկեղեցիների միջև արևելյան ճակատների ուղղությամբ, ավելի ուշ  կառուցվել են  երեք մատուռ, որոնց հետագայում հպվել է գավիթը։

Վերջինիս արևմտյան կողմում XVII-XVIII դդ․ կցակառուցվել են միաբանների խցերը։

Վանքի շինությունները նորոգվել է 1871-80 թթ․ Թեոդորոս Շիրակացու կողմից։

Վանեվան վանական համալիրը վերականգնվել է 1983-1985 թթ․։


 

 Գրականության ցանկ

Քրիստոնյա Հայաստան, Երևան 2002։

Հայկական սովետական հանրագիտարան, հատոր III, Երևան 1985։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ