«ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղում գտնվող «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 418-N որոշմամբ։

Արտաշատը հիմնադրել է Մեծ Հայքի Արտաշես 1-ին արքան թագավորը՝ Ք․ա․ 180-170-ական թթ․ (Արտաշատ՝ հունարենից թարգմանաբար նշանակում է Արտաշեսի ուրախություն): Գտնվելով Արարատյան բարեբեր դաշտում՝ առևտրական ճանապարհների հանգույցում, Արտաշատը եղել է ոչ միայն Հայաստանի, այլև հելլենիստական Արևելքի հարուստ քաղաքներից մեկը, Մեծ Հայքի թագավորության մայրաքաղաքը շուրջ հինգ հարյուր տարի:

Հռոմեացի զորավար Լուկուլլոսը Արտաշատը համարում էր Հռոմին անհնազանդ «հայկական Կարթագեն» և սպառնում էր հիմնահատակ ավերել այն ինչպես Կարթագենը: 58 թ. Հռոմեացի Կորբուլոն զորավարը գրավում են Արտաշատը, իսկ 59 թ․՝  հրկիզում ու ավերում: 66 թ․ Մեծ Հայքի Տրդատ 1-ին թագավորը Հռոմի Ներոն կայսեր տրամադրած միջոցներով վերակառուցում է քաղաքը։ Հռոմեացիները 116 թ. (Տրայանոս կայսեր գլխավորությամբ) և 163 թ. դարձյալ գրավել են Արտաշատը:

164 թ. մայրաքաղաքը մասամբ ավերված Արտաշատից տեղափոխվել է Վաղարշապատ, սակայն Արտաշատը շարունակել է պահպանել իր կարևոր առևտրական կենտրոնի դերը մինչև նրա շուրջ առաջացած ճահիճների ու վատ օդի պատճառով Խոսրով Կոտակ թագավորը մատ 252-260 թթ․ իր արքունիքը տեղափոխել է Դվին: 360-ական թթ. Հայաստան ներխուժած Սասանյան Իրանի Շապուհ II արքայի բանակը գրավել ու ավերել է Արտաշատը, գերեվարել բնակչությանը:

7-րդ դ․ Արտաշատն արդեն փոքր ամրոց և ավան էր, բնակիչները զբաղվում էին որդան կարմիր ներկի արտադրությամբ և դրանով թել ներկելու արհեստով:

1970 թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը սկսել է պեղումներ կատարել հնավայրի տարածքում, որոնց շարունակվում են մինչ օրս: Պեղումներով պարզվել է, որ քաղաքի միջնաբերդը և կենտրոնական թաղամասերը տեղադրված են եղել Խոր Վիրապի և շրջակայքի 10 բլուրների վրա, իսկ դիմացի հարթավայրում փռված են եղել քաղաքի թաղամասերը:

Պեղումներով բացվել են զինվորական բազմաթիվ կացարաններ, դարբին-զինագործի արհեստանոցներ՝ զենքերի տարբեր տեսակներով, հայտնաբերվել են Տիգրան Բ-ի արծաթյա, սելևկյան, պարսկական, կապադովկիական, պոնտական և հռոմեական, նաև Արտաշատ քաղաքի կնիքով քաղաքային դրամներ: 8-րդ բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, Կարասներում և մեծ անոթներում հաճախակի հայտնաբերվող նավթը (կուպր) վկայում են, որ դրա կիրառվել է ոչ միայն կենցաղում` ճրագների համար, բժշկության մեջ, այլև պաշտպանական նպատակով, որի մասին գրում են Պլինիոս Ավագն  ու Դիոն Կասիոս պատմիչները:

Պեղումներով պարզվել է, որ Արտաշատի բլուրները բնակեցված են եղել դեռևս Ք․ա․ 5- 4-րդ հազարամյակներում և Ուրարտական թագավորության շրջանում:

Խոր Վիրապի բոլոր բլուրները շրջապատված են եղել պարիսպներով, որոնք միանում էին միմյանց հետ միջանցքներով: Պարիսպները կառուցվել են կարմրավուն կրաքարից, մոխրագույն մարմարից և հում աղյուսից, ամրացվել հենապատերով ու կիսաշրջան աշտարակներով: Պարիսպների հաստությունը տարբեր տեղերում հասնում է 2,8–4,8 մետրի:

Արտաշատի պարիսպների ընդհանուր երկարությունը ավելի քան 10 կմ է, և բոլոր բլուրները մտնում են պաշտպանական համակարգի մեջ: Պարիսպները կառուցվել են բեկված գծերով և պաշտպանված ջրային խանդակով:

Քաղաքը հայտնի է եղել իր կառույցներով և ճարտարապետական կոթողներով: Այն ունեցել է պարիսպներից և պատվարից բաղկացած պաշտպանական ընդարձակ համալիր և միջնաբերդ՝ արքունական պալատով: Արտաշատում կային փողերանոց, գանձատուն և մաքսատուն, մի քանի կամուրջ, որոնցից ամենահինն ու հռչակավորը «Տափերականը» կամ «Արտաշատի կամուրջն» էր Երասխի վրա:

Արաքսի վրա կառուցված Տափերական կամուրջով գլխավոր ճանապարհն ուղղվել է դեպի հարավ-արևմուտք՝ դեպի Տիգրանակերտ: Մեծամոր գետի կամրջով ճանապահն ուղղվել է դեպի հյուսիս-արևմուտք դեպի Վաղարշապատ, իսկ հարավ-արևելք ուղղությամբ դեպի Պարսկաստան:

Կոնտակտային տվյալներ

010 58 74 25
info@hushardzan.am

Հասցե

Արարատի մարզ, Վեդի համայք, Լուսառատ գյուղ, 1 հողամաս

Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ