ՀՈՂԱՇԵՐՏԻ ԽԱԹԱՐՈՒՄ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ

01 Մարտ 2019

  • 2

ՀՈՂԱՇԵՐՏԻ ԽԱԹԱՐՈՒՄ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ

«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցը հուշարձանների տարածք շրջայցի ժամանակ արձանագրել է, որ Գորիս համայքի Հարժիս գյուղի վարչական տարածքում 13-14- րդ դարերով թվագրվող «Ալան թագավորի» եկեղեցուց շուրջ 60 մետր հյուսիս, հողաշերտի խաթարում է տեղի ունեցել:

Այն գտնվում է հուշարձանի պահպանական գոտու տարածքից  դուրս, հետեւաբար՝ հուշարձանի տարածքում հողաշերտի խաթարում չի եղել:

Հուշարձանի պահապանը միաժամանակ փաստել է, որ անհայտ անձի կամ անձանց գործողության հետևանքով վնասվել է եկեղեցուց շուրջ  60 մետր հյուսիս գտնվող մշակութային շերտը և պատմական միջավայրը:  Իսկ փոսից հանված հողային զանգվածի մեջ առկա են եղել  ոսկորներ ու խեցեղենի մնացորդներ:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ