ՔԱՅԼԵՐԹ-ՖԼԵՇՄՈԲ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

12 Ապրիլ 2019

  • 14

ՔԱՅԼԵՐԹ-ՖԼԵՇՄՈԲ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մայիսի 3-ին, ժամը 13:00-ին քայլերթ-ֆլեշմոբ կանցկացվի Գյումրիում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գյումրեցիների՝ կամավորների ու թիվ 29 դպրոցի 50-ից ավելի աշակերտների հետ միասին կքայլեն Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցներով:

Նրանք կրելու են ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանների նկարները պատկերող բաճկոններ: Միջոցառման նպատակը՝ գյումրեցիներին ֆրանկոֆոն երկրների մշակույթին ծանոթացնելն է:

Միացեք մեր քայլերթ-ֆլեշմոբին: Հանդիպում ենք ժամը 13:00-ին՝ Գյումրու թատերական հրապարակում:

Երթուղին հետևյալն է՝ Թատերական հրապարակ, Սայաթ-Նովա փողոց, Ռուսթավելի փողոց, Ջիվանու փողոց, Վարդանանց հրապարակ:

Ֆլեշմոբ-քայլերթը «կուղեկցի» «Անի» փողային նվագախումբը:

 



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ