ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

13 Հուլիս 2019

  • 1

ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻ»-ՈՒՄ

Հուլիսի 14-ին, ժամը 20:30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին:

Համերգին  ներկա  գտնվելու  համար տոմսերը կարող եք  ձեռք բերել  արգելոց-թանգարանի մուտքի տոմսարկղից:

Համերգը կարող են  դիտել նաև արգելոց-թանգարանի  մյուս այցելուները՝ գնելով մուտքի սովորական  տոմս:

Հոբելյանական երեկոյի ընթացքում կհնչեն Հովհանես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված մեներգեր ու երգչախմբային կատարումներ, ռոմանսներ,  հատվածներ՝ «Անուշ»  օպերայից:

Սիրով սպասում ենք բոլորիդ:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ