ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

01 Նոյեմբեր 2019

  • 14

ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

«Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի» և Երևանի «Ռուսական Արվեստի թանգարանի» համատեղ կազմակերպած «Համագործակցության ժառանգությունը։ Ավանդույթներ ապագայի համար» ԱՊՀ միջպետական երկարամյա ծրագրի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան էին այցելել ԱՊՀ երկրներից ժամանած ծրագրի մասնակիցները:

Նրանք ծանոթացել են արգելոց-թանգարանի  ցուցադրությանը,  էքսկուրսավորի ուղեկցությամբ  շրջել  Զվարթնոց  տաճարի  տարածքում։

Այնուհետև  պարային բեմադրություններով հյուրերին ներկայացել  է «Վարք hայոց» ավանդական երգի-պարի  խումբը: Հայկական շուրջ պարին միացել են նաև  ծրագրի մասնակիցները, արգելոց-թանգարան այցելած  մյուս  այցելուները։

ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած  թանգարանային ոլորտի ներկայացուցիչները  արգելոց-թանգարանից հեռացել են հայկական մշակույթի, երգ ու պարի մասին ստացած վառ տպավորություններով։ Այցի ավարտին շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին ասել են, որ իրենց հուշերում գեղեցիկ հիշողություններ կմնան։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ