11
24 Հունիս 2024
Պեղումների ընթացքում բացահայտվել են նոր նյութական և ճարտարապետական մանրամասներ։Լուսինե Ալեքսանյան հնագետ, արշավախմբի ղեկավարՆախապես նշված պեղավայրի հյուսիսային երկայնքով բացվել է պարսպապատի արտաքին հատվածի հիմքերը․ այն հսկայական ժայռաբեկորի վրա հենված մեծ ու միջին չափի քարերով հարմարեցված շարվածք է՝ մոտ 1 մ լայնությամբ։ Այստեղ, ավելի ներքևում, ժայռերի միջև պահպանվել են նաև հենապատերի հետքեր։ Քարերը տարիններ շարունակ ծածկված են եղել հողի և ամուր բուսական արմատների շերտերով։ Մինչև պեղումները, այստեղ նշմարվում էին միայն մի քանի քարերի գագաթներ՝ գրեթե զուրկ ինչ որ շարքի տրամաբանությունից։ Ամրոցի պաիսպներից ներս մաքրվել են նախկինում պեղված սենյակները։Պեղումների արդյունքում հայտնաբերվել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակով թվագրվող կավանոթների բեկորներ ինչը խոսում է հնավայրի երբեմնի վաղագույն շերտերի մասին, որոնք ավերվել են միջնադարյան շինարարության ժամանակ։Միջնաբերդի սենյակներում բացվել են թոնիրներ և վառարաններ, որոնք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող Ա․ Բաղդասարյանի կողմից տեղում ամրակայվել են։Հնագիտական աշխատանքները շարունակվելու են ևս մի քանի օր։
Պեղումների ընթացքում բացահայտվել են նոր նյութական և ճարտարապետական մանրամասներ։
Լուսինե Ալեքսանյան հնագետ, արշավախմբի ղեկավար
Նախապես նշված պեղավայրի հյուսիսային երկայնքով բացվել է պարսպապատի արտաքին հատվածի հիմքերը․ այն հսկայական ժայռաբեկորի վրա հենված մեծ ու միջին չափի քարերով հարմարեցված շարվածք է՝ մոտ 1 մ լայնությամբ։ Այստեղ, ավելի ներքևում, ժայռերի միջև պահպանվել են նաև հենապատերի հետքեր։ Քարերը տարիններ շարունակ ծածկված են եղել հողի և ամուր բուսական արմատների շերտերով։ Մինչև պեղումները, այստեղ նշմարվում էին միայն մի քանի քարերի գագաթներ՝ գրեթե զուրկ ինչ որ շարքի տրամաբանությունից։ Ամրոցի պաիսպներից ներս մաքրվել են նախկինում պեղված սենյակները։
Պեղումների արդյունքում հայտնաբերվել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակով թվագրվող կավանոթների բեկորներ ինչը խոսում է հնավայրի երբեմնի վաղագույն շերտերի մասին, որոնք ավերվել են միջնադարյան շինարարության ժամանակ։
Միջնաբերդի սենյակներում բացվել են թոնիրներ և վառարաններ, որոնք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող Ա․ Բաղդասարյանի կողմից տեղում ամրակայվել են։
Հնագիտական աշխատանքները շարունակվելու են ևս մի քանի օր։