ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԱԿԱԲԵ ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 93-ԱՄՅԱԿԸ

28 Փետրվար 2022

  • 1

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՄԱԿԱԲԵ ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 93-ԱՄՅԱԿԸ

Փետրվարի 28-ին լրանում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքը նախագծած (1968-69 թթ․) ճարտարապետ Մակաբե Մանուելյանի ծննդյան 93-ամյակը:

Թանգարանի  շենք  ունենալու  առաջարկն  արել  էր  Մեծամոր հնավայրի  հայտնաբերման և ուսումնասիրության գործում մեծ ավանդ  ունեցող  երկրաբան,  հնագիտական  պեղումների համաղեկավար  Կորյուն  Մկրտչյանը։ Թանգարանի  շենքի  բացումը 1970 թ. է եղել։

Անվանի ճարտարապետ Մ․ Մանուելյանը  նախագծել  է  նաև  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շենքը,  Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում,  ճարտարապետ Ս. Սաֆարյանի հետ՝  ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայիմեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը և այլն:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ