Խաչքարերը Վայոց ձորի մարզում  «նոր կյանք» են ստացել

01 Հուլիս 2024

  • 35

Խաչքարերը Վայոց ձորի մարզում «նոր կյանք» են ստացել

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13֊14 րդ դդ․ թվագրվող խաչքարը։

Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13֊17֊րդ դդ.,  թվագրվող գերեզմանոցի տարածքում։

Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ  առկա են հարթ ու սեղանաձև տապանաքարեր, մահարձաններ և խաչքարեր։

Շարունակելով նոր կյանք տալ խաչքարերին,  մարզային ծառայության աշխատակիցները կիսագետնաթաղ խաչքարեր են բարձրացրել  նաև Ռինդ բնակավայրի գյուղատեղիում  գտնվող գերեզմանոցում։

Աշխատանքներն իրականացվել են ՊՄՊ մարզային ծառայության և Արենիի համայնքապետարանի հետ գործակցությամբ։

Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ