ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՎԱՆՔԻՑ ՎԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

06 Հուլիս 2022

  • 26

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՎԱՆՔԻՑ ՎԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Տավուշի մարզի մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության և Տավուշի Թեմի աջակցությամբ մեկնարկել է «Վանքից Վանք» նախաձեռնությունը, որի նպատակն է հանրահռչակել մարզի պատմամշակութային կոթողները, բարձրաձայնել առկա խնդիրների մասին, տալ հնարավոր լուծումներ։

«Վանքից Վանք»  նախաձեռնության մեկնարկը տրվել  է  Աճարկուտ բնակավայրի՝ Կիրանց վանական համալիրից։

Տավուշի մարզի՝ Աճարկուտի, Կիրանցի, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղ համայնքի  երիտասարդները, Տավուշի մարզային ծառայության աշխատակից  Հ․ Ալավերդյանի և  Տեր Աբել  քահանայի գլխավորությամբ վանքի տարածքում իրականացրել են մաքրման աշխատանքներ։

«Վանքից  Վանք» նախաձեռնությունը կրելու  է շարունակական բնույթ։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ