ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

07 Հուլիս 2022

  • 28

ԼԵՀԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Գառնի» և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում։

«Մեծամոր» արգելոց-թանգարանում հյուրերը ծանոթացել են՝  հնագիտական եզակի ցուցադրությանը, հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին և արդյունքներին։ Քննարկվել են հայ-լեհական մշակութային և գիտական համագործակցությանն առնչվող հարցեր։

Պատվիրակությանը ուղեկցել են՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը:




Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ