ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

08 Հուլիս 2022

  • 27

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ, ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հունիս ամսվա ընթացքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ՝ իրականացվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու և Համլետավան գյուղի մատուռի ուսումնասիրման, թվայնացման և մաքրման աշխատանքները:

Եկեղեցիների տարածքը մաքրվեց  բուսաշերտից, աղբից: Ժամանակի ընթացքում Բարաբաթումի եկեղեցու շարվածքից թափված քարերը հավաքվեցին եկեղեցու հարակից տարածքում:

Մաքրման, թվայնացման աշխատանքներին հաջորդելու է հնագիտական պեղումներ:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ