«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

13 Հուլիս 2022

  • 26

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել են 2022թ. կիսամյակային հաշվետվությունը: Հաշվետվություններն ընդունել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ՝ Հայկ Դանիելյանը (հանձնաժողովի նախագահ) և Ցուցադրությունների ու միջոցառումների կազմակերպման բաժնի պետ՝ Արտավազդ Զաքյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ):

Արգելոց-թանգարանների, արգելոցների, մարզային  ծառայությունների, ՊՈԱԿ-ի բաժինների պատասխանատուները  ներկայացրել են կատարած աշխատանքները:

Մարզային ծառայության պատասխանատուները  ներկայացրել  են  տվյալ ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքները,  ձեռբերումները, խոսել են  նաև առկա  խնդիրների մասին:

2022թ. Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերի հուշարձանների  պահպանական տարածքներում   նկատվել  են խաչքարեր, որոնք արդեն տեղադրված են եղել  կամ  նախապատրաստական աշխատանքներ են տարվել նոր  խաչքարեր տեղադրելու  համար ( 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված  պատերազմի հետևանքով  անմահացած հերոսների հարազատների կողմից) ինչը օրենքով թուլատրելի չէ և համարվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին»  ՀՀ օրենքի խախտում:  Մարզային ծառայությունների պատասխանատուներին հաջողվել  է դուրս  բերել  խաչքարերը պահպանական գոտուց կամ դադարեցնել՝ արդեն սկսված աշխատանքները:

Մարզային ծառայությունները իրականացրել են մշտադիտարկում առավել վտանգված հուշարձանների տարածքներում ս.թ փետրվարի 13-ին և 14-ին հանրապետությունում արձանագրված երկրաշարժի հետևանքով հնարավոր վնասումների հետ կապված:

Ներկայացրել են մարզերում անցկացված  միջոցառումների մասին տեղեկատվություն:

Հաշվետվություն են ներկայացրել  նաև ՊՈԱԿ-ի Ֆոնդերի,Վերականգնման լաբորատոիայի, Գիտահետազոտական, Իրավաբանական, Մարքեթինգի և զարգացման ծրագրերի,  Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման, Հուշարձանների պահպանության  ինչպես նաև՝  ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի անվտանգության ՔՊ և ԱԻ բաժինները։

Ամփոփելով 2022թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները  հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը նշել է, որ ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարականները կտրվեն  գրավոր:



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ