ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

15 Հուլիս 2022

  • 2

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Միջոցառումը կազմակերպվել էր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայութուն»  ՊՈԱԿ-ի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցության շրջանակներում։«Զվարթնոց»  արգելոց-թանգարանի ժամանակավոր  ցուցադրությունների սրահը  վերանորոգվել, թանգարանային լուսավորության նոր համակարգով վերազինվել է հատուկ՝ «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ»   խորագրով  ցուցահանդեսի համար։Երեք ամիս ընթացող մաքրման, վերականգնման, կոնսերվացման աշխատանքներից հետո, այցելուներին ներկայացվեց 1981թ  Գնդեվանքի տարածքից հայտնաբերված եկեղեցական և աշխարհիկ 41 միավոր թանգարանային առարկա՝ բրոնզե մոմակալներ, աշտանակներ, կանթեղներ,  ջահ, ծնծղաներ,  քշոցներ, ինչպես նաև պղնձե թասեր, ջրամաններ, հավանգ, բրոնզե ասպանդակներ, նաև ճենապակե 4 թաս և 1 ափսե, որոնք թվագրվում են չինական Մին հարստության ժամանակաշրջանով։Ցուցադրությանը հաջորդեց համերգային մասը՝  Հայաստանի պետական կամերային նվագախմբի,  «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ, նվագախմբի դիրիժորը՝  Լյուք Բաղդասարյանն  էր։Միջոցառմանը ներկա  էին պետական այրեր, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։Ցուցադրությունը գործելու է երեք ամիս։

Միջոցառումը կազմակերպվել էր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայութուն»  ՊՈԱԿ-ի և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցության շրջանակներում։

«Զվարթնոց»  արգելոց-թանգարանի ժամանակավոր  ցուցադրությունների սրահը  վերանորոգվել, թանգարանային լուսավորության նոր համակարգով վերազինվել է հատուկ՝ «ԸՆԴՀԱՏՎԱԾ ԱՂՈԹՔԻ ԲՐՈՆԶԵ ԱՐՁԱԳԱՆՔԸ»   խորագրով  ցուցահանդեսի համար։

Երեք ամիս ընթացող մաքրման, վերականգնման, կոնսերվացման աշխատանքներից հետո, այցելուներին ներկայացվեց 1981թ  Գնդեվանքի տարածքից հայտնաբերված եկեղեցական և աշխարհիկ 41 միավոր թանգարանային առարկա՝ բրոնզե մոմակալներ, աշտանակներ, կանթեղներ,  ջահ, ծնծղաներ,  քշոցներ, ինչպես նաև պղնձե թասեր, ջրամաններ, հավանգ, բրոնզե ասպանդակներ, նաև ճենապակե 4 թաս և 1 ափսե, որոնք թվագրվում են չինական Մին հարստության ժամանակաշրջանով։

Ցուցադրությանը հաջորդեց համերգային մասը՝  Հայաստանի պետական կամերային նվագախմբի,  «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ, նվագախմբի դիրիժորը՝  Լյուք Բաղդասարյանն  էր։

Միջոցառմանը ներկա  էին պետական այրեր, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։

Ցուցադրությունը գործելու է երեք ամիս։



Զամբյուղ

Մենյու Խանութ Զամբյուղ Հաշիվ